22 / Հոկտեմբեր / 2020 : 22-01

Լեռնային Ղարաբաղում ներկայիս հակամարտությունում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի. Վլադիմիր Պուտին

Լեռնային Ղարաբաղում ներկայիս հակամարտությունում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին  «Վալդայ» միջազգային փորձագիտական ակումբի նիստում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով Ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի մասին:

«Մեր տվյալներով՝ երկու կողմից կա ավելի քան 2000 զոհ արդեն՝ մի կողմից և մյուս կողմից, այսինքն՝ զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5000-ի։

Ուշադրություն եմ ցանկանում հրավիրել, որ Աֆղանստանի պատերազմի տաս տարիների ընթացքում սովետական բանակում ԽՍՀՄ ժամանակաշրջանում զոհվել է 13 000, իսկ այս դեպքում այսքան կարճ ժամանակահատվածում արդեն համարյա թե 5000»,-ասաց Պուտինը։

Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցությունների բոլոր կողմերն անկեղծորեն ձգտում են կարգավորման, սակայն Ռուսաստանը բոլորից շատ է դրանում հետաքրքրված:

Նա նաև նշել է, որ շատ է ցանկանում փոխզիջման տարբերակներ գտնել Ղարաբաղի հարցով, և օրվա ընթացքում մի քանի անգամ զրույցներ է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Պուտինը նաև նշել է, որ հույս ունի՝ Վաշինգտոնում բանակցությունների ժամանակ ամերիկացի գործընկերները կգործեն Ռուսաստանի հետ փոխհամաձայնեցված:

Դիտվել է 28774անգամ
Վերջին լուրեր