22 / Հոկտեմբեր / 2020 : 22-29

 Եթե Ղարաբաղում 30 տարի բանակցություններ են ընթանում, բայց օգուտ չկա, դա դեռ չի նշանակում, որ պետք է կրակել․ Պուտին

Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները Հարավային Կովկասում տիրող իրավիճակի շուրջ չեն համընկնում, բայց դա չի նշանակում, որ անհրաժեշտ է կրակել, անհրաժեշտ է փոխզիջում փնտրել, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ մեր դիրքորոշումները չեն համընկնում, քանի որ մենք կարծում ենք, որ ի վերջո անհրաժեշտ է լուծել այսպիսի վիճահարույց հարցերը ոչ թե ուժի, ոչ զենքի, այլ դիվանագիտական ձևով բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի հանդիպման ժամանակ:

«Այո, իհարկե, կարելի է ասել, որ այնտեղ երեսուն տարի բանակցություններ են ընթանում, բայց օգուտ չկա: Դե, ինչ, իմ կարծիքով, սա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել», - ասել է նա:

Դիտվել է 103759անգամ
Վերջին լուրեր