22 / Հոկտեմբեր / 2020 : 23-56

4 օդանավերով Ադրբեջանից Թուրքիա է տեղափոխվել ավելի քան 300 թուրք զինվորականների դիակները

Սեպտեմբերի 27-ից՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից ի վեր Բաքվից Թուրքիա է մեկնել արդեն 4 ռազմական տրանսպորտային օդանավ թուրք զինվորականների դիակներով,- տեղեկացնում է Ռեալիստ գործակալությունը։

Համաձայն հաշվարկների, որոնք կատարվել են անձնագրերի ու բջջային հեռախոսներով նույնականացման արդյունքում, թուրքական բանակը կորցրել է ավելի քան 300 զինվորական, որոնք հիմնականում հատուկ ստորաբաժանումների սպաներ են, որոնք երկար տարիներ պատրաստվել են այս պատերազմի համար:

Ըստ տեղեկությունների, թուրք եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ տարաձայնություններ են հասունանում, թուրք զինվորականները մեղադրում են այն բանի համար, որ ադրբեջանցիները լավ չեն կռվում, եւ իրենք զոհվում են նրանց փոխարեն:

Դիտվել է 410191անգամ
Վերջին լուրեր