Կրակի տակ են հայտնվել Ասկերանը և Մարտունին

Երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է Արցախի Ասկերան քաղաքը, կեսգիշերին՝ Մարտունին
Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 22-ի երեկոյան կրակի տակ են առել Արցախի Ասկերան քաղաքը, իսկ կեսգիշերին ադրբեջանական բանակի նշանակետում է հայտնվել Մարտունին: այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության «Ֆեյսբուք»-ի էջը:
«Օրվա ընթացքում Ադրբեջանը կոպտորեն ոտնահարել է միջազգային բոլոր նորմերը։ Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը, իսկ կեսգիշերին ադրբեջանական զինուժի նշանակետում դարձյալ Մարտունին էր։ Հրթիռակոծության հետևանքով նյութական վնասները շատ են։ Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրությունում: