Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հոկտեմբեր / 2020 : 11-22

Պանդեմիան հաղթում է պատերազմներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հրադադարի կոչ է արել

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացնում է՝ ռազմական գործողությունների շարունակման դեպքում միակ հաղթողը լինելու է պանդեմիան։ Նա աշխարհի խոշոր հակամարտություններում՝ Եմենից և Լիբիայից մինչև Աֆղանստան ու Լեռնային Ղարաբաղ, կրկին հրադադարի կոչ է արել։ Այս մասին նա հայտնել է Associated Press-ի հետ զրույցում։ Գուտերեշի խոսքով՝ օժանդակություն է անհրաժեշտ բոլոր նրանցից, ովքեր ազդեցություն ունեն հակամարտող կողմերի վրա։

«Վերջին երկու շաբաթում Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը կրկնապատկվել է, իսկ Ադրբեջանում՝ 80 տոկոսի աճ գրանցել։ Հայաստանը չի հաղթում, Ադրբեջանը չի հաղթում, հաղթում է COVID-19-ը: Հարկավոր է կանգ առնել»,-ասել է նա:

Գուտերեշը, հիշեցնելով ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Ռուսաստանի և Ֆրանսիայի նախաձեռնությունների ձախողման մասին, հույս է հայտնել, որ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումների արդյունքում հրադադար կհաստատվի:

Դիտվել է 29320անգամ
Վերջին լուրեր