Արցախում զոհվել է 19-ամյա ռուս զինվոր. WarGonzo
Արցախում զոհվել է 19-ամյա ռուս զինվոր Ալեքսանդր Վասիլիի Նեչաևը, ով «Վագների» ինչ-որ մարտիկ կամ առասպելական Պսկովի դեսանտ չէր,այլ սովորական Հայաստանի Լերմոնտովո գյուղից ժամկետային զինծառայող էր: Այս մասին իր Tելեգրամի էջում գրել է Սեմյոն Պեգովը` հայտնելով, որ Ալեքսանդրը զոհվել է մի քանի օր առաջ հերոսաբար պաշտպանելով Հադրութը:
«Նա մահացել է մի քանի օր առաջ՝ հերոսաբար պաշտպանելով Հադրութը: Այսօր Վասիլևիչ Նեչաևը թաղվեց:
Երկնքի արքայություն, Սաշա՛: Մենք հպարտանում ենք քեզնով, ռուս զինվոր»,-հայտնում է Տելեգրամի ալիքը: