23 / Հոկտեմբեր / 2020 : 15-03

Պուտինն անում է ամեն ինչ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու և հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն բերելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահ Պուտինն ասում է, որ ինքն ամենօրյա կապի մեջ է ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ես կարող եմ միայն մեկ անգամ ևս կրկնել, որ Ռուսաստանի ղեկավարն անում է ամեն ինչ պատերազմը դադարեցնելու և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն բերելու համար»,- ասել է Պեսկովը:

Դիտվել է 15493անգամ
Վերջին լուրեր