Շփման գծում կրակի խտությունը նվազել է
Շփման գծում կրակիխտությունը նվազել է: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա պարզաբանեց, որ կողմերը կորուստներ են կրում, այդ պատճառով կրակի խտությունը եւս չի կարող նույնը լինել, ինչ պատերազմի առաջին օրերին:
«Բայց առանձին տեղերում, երբ փորձում են կատաղի հարձակում իրականացնել կամ գրոհել կոնկրետ բնակավայրեր, բնագծեր, երբեմն, կարճաժամկետ, այդ խտությունը միանգամից նորից բարձրանում է»,-հավելեց Հովհաննիսյանը: