23 / Հոկտեմբեր / 2020 : 23-12

Ստեփանակերտի հրթիռակոծությունից այրվել է ավտոմեքենա, ավերվել շենքեր, վնասվել է թաղամասը սնուցող գազատարը

Ադրբեջանի Զինված ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Մարդկային կորուստներ՝ չկան:

Լուսանկարիչ` Դավիթ Ղահրամանյան

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
 

Դիտվել է 16525անգամ
Վերջին լուրեր