Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է այդ երկրում ահաբեկչությունների վտանգի և օտարերկրացիների առևանգման մասին
Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է այդ երկրում ահաբեկչությունների վտանգի և օտարերկրացիների առևանգման մասին։
ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում հատուկ զգուշություն ցուցաբերել օտարերկրյա քաղաքացիների զանգվածային կուտակման վայրերում, այդ թվում՝ գրասենյակային և առևտրային խոշոր կենտրոններում:
Անկարայի դեսպանատանը և Թուրքիայի այլ քաղաքներում գործող հյուպատոսություններում ժամանակավորապես կդադարեցվի հյուպատոսական ծառայությունների մատուցումը:


