24 / Հոկտեմբեր / 2020 : 13-44

Ադրբեջանը ռազմագերիների հանդեպ կիրառում է ճնշման միջոցներ՝ բարձր հավանականությամբ և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական․ Բեգլարյան

Վերջին օրերին ինտենսիվորեն ադրբեջանական սոցիալական մեդիայում տարածվում են տարբեր լուսանկարներ և տեսանյութեր, որոնք հիմնականում, ըստ մեր վերլուծությունների, լինում են ոչ կեղծ տվյալներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Այդ լուսանկարներում ու տեսանյութերում տարբեր տիպի պատերազմական հանցագործություններ են ներկայացված լինում․ դիակների ու ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր, գլխատման դեպքեր, նաև ռազմագերիներին հանրային հետաքրքրության առարկա դարձնելու դեպքեր, ինչպես նաև ակնհայտ է, որ նրանք ռազմագերիների հանդեպ կիրառում են ճնշման միջոցներ՝ բարձր հավանականությամբ և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական, որպեսզի նրանց օգտագործեն ադրբեջանական քարոզական թեզերը ներկայացնելու համատեքստում, ինչը միանշանակ անընդունելի է և կրկին խախտում է Ժնևյան կոնվենցիաների դրույթները»։

Դիտվել է 19249անգամ
Վերջին լուրեր