24 / Հոկտեմբեր / 2020 : 23-17

Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը լքել են իրենց բնակավայրերը ադրբեջանական հարձակումների պատճառով. Արցախի ՄԻՊ

Քանի որ շատերին է այս հարցը հետաքրքրում, նշեմ, որ մեր նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով:

Դա կազմում է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը, որի մեջ մտնում են և՛ Արցախի այլ բնակավայրեր, և՛ ՀՀ տեղափոխվածները: Միջազգային հանրությունը պետք է կատարի բոլոր հնարավոր ջանքերը ադրբեջանական ոճրագործություններն օր առաջ դադարեցնելու և այս մարդկանց իրենց տները վերադարձնելու ուղղությամբ:

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան

 

Դիտվել է 17497անգամ
Վերջին լուրեր