Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը. Արցախի ԱԻՆ
Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը:
Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ:
Ընդ որում, թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայ խաղաղ բնակավայրերը, այլեւ այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով:
Նշված բնակավայրերում ռազմական որեւէ օբյեկտ չկա:
Քաղաքացիական շրջանում կորուստներ եւ տուժածներ չունենք»,- հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։