Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Հոկտեմբեր / 2020 : 18-51

Արայիկ Հարությունյանը Ջալալ Հարությունյանի հետ այցելել է Արցախի Հանրապետության հարավ-արևելյան հատված

Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և մեր երկրի անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել էինք Հանրապետության հարավ-արևելյան հատված: Տեղում քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ:

Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում և Հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում:

Փա ՛ռք մեր ժողովրդի քաջազուն զավակներին, որոնց սխրանքների շնորհիվ ամուր կանգնած ենք մեր հողին:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

Դիտվել է 192319անգամ
Վերջին լուրեր