26 / Հոկտեմբեր / 2020 : 10-46

Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում նպաստել հրադադարի ռեժիմին. Լավրով

Մոսկվան Անկարային կոչ է անում օգտագործել իր ազդեցությունը կրակի դադարեցման ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով բովանդակային բանակցություններ սկսելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Լավրովը հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսատանի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, համատեղ հայտարարություն են տարածել, որը վերաբերում էր հրադադարի ռեժիմի հաստատմանն ու մաքսիմալ բովանդակային բանակցությունների վերսկսելուն:

«Թուրք գործընկերներին համոզում ենք նպատակային կերպով օգտագործել իրենց ազդեցությունը վերոնշյալ գիծն աջակցելու համար»,-ասել է Լավրովը:

Դիտվել է 36257անգամ
Վերջին լուրեր