Թշնամին մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ. Արծրուն Հովհաննիսյան
Թշնամին մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ։ Այս մասին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիր Արծրուն Հովհաննիսյանը։
«Հաճախ, այո՛, նահանջում ենք, քանզի մարդկանց կյանքը թանկ է։ Զբաղեցնում ենք նոր բնագծեր։ Վիճակը ծանր է, բայց անելանելի չէ»,- նշում է Հովհաննիսյանը։
«Այո, իմ հարգելի ժողովուրդ, հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, այո նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ, ես հավատում եմ հայ զինվորի բազկին, հայ զինվորի խելքին, հմտությանը, տոկունությանը։ Հայ զինվորն այսօր էլ, երեկ էլ, եթե ինչ-որ տեղ էլ նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկ ջոկատայիններին»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։