27 / Հոկտեմբեր / 2020 : 14-39

Պեսկով. Ղարաբաղյան հարցի բանակցություններում ցանկացած երկրի մասնակցության համար պետք է Երևանի ու Բաքվի համաձայնությունը

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ցանկացած երկրի ներգրավվման համար պետք է լինի Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը։

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել  ՌԴ նախագահի խոսնակ Դմիտի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք Թուրքիան պետք է ներգրավված լինի բանակցությունների հաջորդ փուլում։

«Այստեղ կարևոր է երկու կողմերի տեսակետը՝, ի նկատի ունեմ հակամարտող կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին։ Միայն նրանք կարող են տալ համաձայնություն կամ ցանկանալ այս կամ այն պետության մասնակցությունը կարգավորման գործընթացում»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Դիտվել է 16077անգամ
Վերջին լուրեր