27 / Հոկտեմբեր / 2020 : 15-09

Տեսանյութում hայերեն խոսող անձը իրականում ՀՀ քաղաքացի է և որևէ ռազմական գործողության չի մասնակցել

Քննչական կոմիտեի կողմից ստացված տվյալների համաձայն՝ համացանցում տարածված տեսանյութում  հայերեն վարժ տիրապետող անձը իրականում Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և որևէ մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական գործողություններում։ Այս մասին հոկտեմբերի 27-ին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

«Միգուցե դա սխալ ներկայացման արդյունք է։ Կան բազմաթիվ փաստական տվյալներ, որոնք հիմնավորում են, որ անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և չունի ռազմագերու կարգավիճակ։ Դա ապատեղեկատվություն է»,- ասաց Վարդանյանը։

 

Առնչվող հրապարակումը

Հերթական ազերի գերին, որը խոսում է մաքուր հայերեն (տեսանյութ) 

Դիտվել է 118571անգամ
Վերջին լուրեր