28 / Հոկտեմբեր / 2020 : 09-57

Փառք ձեզ Տղերք․ Ճանաչեք իսկական Հայերին․ Արմեն Մուրադյան

 

«Փառք ձեզ Տղերք !!!

Ճանաչեք իսկական Հայերին՝ լեյտենանտ Դավիթ Չիթչյանին և վարորդ, շարքային-պայմանագրային Մերուժան ԲեգլարյանինԲուժծառայության լեյտենանտ Դավիթ Սամվելի Չիթչյանը հակառակորդի կրակի տակից դուրս է բերել մեր վիրավոր զինծառայողներին, տեղափոխել թիկունք և ցուցաբերել 1-ին բուժօգնություն:

Ներկայացված է «Արիության համար» մեդալի: Նույն տիպի մեդալ կստանա նաև վարորդ, շարքային-պայմանագրային Մերուժան Ստեփանի Բեգլարյանը՝ նշված գործողությանը գործուն մասնակցություն ունենալու համար»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր  Արմեն Մուրադյանը։

Դիտվել է 28381անգամ
Վերջին լուրեր