28 / Հոկտեմբեր / 2020 : 10-25

 Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը մանրամասներ է ներկայացրել գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին: Վահրամ Պողոսյանը նշեց, որ առողջական վիճակում բարդություններ չկան:

«Ապաքինման շրջանում է, որևէ բարդություն չկա»,-ասաց Վահրամ Պողոսյանը: 

Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում։ Նա հոկտեմբերի 27-ին ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Դիտվել է 44943անգամ
Վերջին լուրեր