Բուժծառայության լեյտենանտ Դավիթ Սամվելի Չիթչյանը հակառակորդի կրակի տակից դուրս է բերել մեր վիրավոր զինծառայողներին, տեղափոխել թիկունք և ցուցաբերել 1-ին բուժօգնություն

Արցախի պաշտպանության բանակից հայտնում են նորօրյա հերոսների մասին․
Բուժծառայության լեյտենանտ Դավիթ Սամվելի Չիթչյանը հակառակորդի կրակի տակից դուրս է բերել մեր վիրավոր զինծառայողներին, տեղափոխել թիկունք և ցուցաբերել 1-ին բուժօգնություն: Արցախի ՊԲ-ի կողմից ներկայացված է «Արիության համար» մեդալի:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ընդգծելով ․«Փառք ձեզ Տղերք !!!
Ճանաչեք իսկական Հայերին՝ լեյտենանտ Դավիթ Չիթչյանին և վարորդ, շարքային-պայմանագրային Մերուժան Բեգլարյանին»։

