28 / Հոկտեմբեր / 2020 : 16-50

Բուժծառայության լեյտենանտ Դավիթ Սամվելի Չիթչյանը հակառակորդի կրակի տակից դուրս է բերել մեր վիրավոր զինծառայողներին, տեղափոխել թիկունք և ցուցաբերել 1-ին բուժօգնություն

Արցախի պաշտպանության բանակից հայտնում են նորօրյա հերոսների մասին․

Բուժծառայության լեյտենանտ Դավիթ Սամվելի Չիթչյանը հակառակորդի կրակի տակից դուրս է բերել մեր վիրավոր զինծառայողներին, տեղափոխել թիկունք և ցուցաբերել 1-ին բուժօգնություն: Արցախի ՊԲ-ի կողմից ներկայացված է «Արիության համար» մեդալի:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև է ԵՊԲՀ ռեկտոր  Արմեն Մուրադյանը, ընդգծելով ․«Փառք ձեզ Տղերք !!!

Ճանաչեք իսկական Հայերին՝ լեյտենանտ Դավիթ Չիթչյանին և վարորդ, շարքային-պայմանագրային Մերուժան Բեգլարյանին»։

 

Դիտվել է 109495անգամ
Վերջին լուրեր