Ելակետ լրատվական գործակալությունը Գործունեության ընթացքում գործակալությունը կարողացել է ուրույն տեղ զբաղեցնել հայաստանյան լրատվադաշտում՝ հետագայում ընդլայնվելով և իր գրասենյակները հիմնելով Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Արցախում և Տավուշի մարզում:
Yelaket.am լրատվական կայքը օպերատիվորեն անդրադառնում է երկրի ներսում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցող քաղաքական, տնտեսական, հասարակական, ռազմական, մշակութային կարևորագույն դեպքերին ու իրադարձություններին: Այն իր ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Ազգայինը կարևորելու և ազգային արժեքներն առավելագույնս ընդգծելու պահանջներին հետամուտ լինելու անհրաժեշտությունից ելնելով՝ «Ելակետ» լրատվականի գործունեության համար առանցքային է այն գիծը, որի հիմքում ազգային ու պետականամետ մտածողությունն ու գաղափարախոսությունն են․ դա է վկայում կայքում տեղ գտած ազգային մի շարք նախագծերը, որոնք իրականացնում է «Ելակետ» լրատվական գործակալությունը:
Ելակետ լրատվական գործակալությունը երկրի ներսում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցող իրադարձություններին օպերատիվորեն անդրադառնալուն համատեղ՝ իր գործունեության համար առանցքային գիծ է ընտրել, որի հիմքում ազգային ու պետականամետ մտածողությունն ու գաղափարախոսությունն են, հանուն ազգի գործելու գիտակցությունը․ և հանդես է գալիս ազգայինը տարածելուն միտված մի շարք նախագծերով։
Ելակետ լրատվական գործակալությունը ՌԴ-ում հանդես է գալիս տարբեր նախագծերով՝ լուսաբանելով և անդրադառնալով մշակութային, հասարակական, բիզնես, բժշկական, ժամանցային իրադարձություններին, ինչպես նաև, այնտեղ ապրող, արարող, իրենց հասարակական ու հայանպաստ գործունեությամբ աչքի ընկնող հայ անվանի մարդկանց կենսագրությանն ու գործունեությանը։
Ելակետ լրատվական գործակալությունը ԱՄՆ-ում հանդես է գալիս տարբեր նախագծերով՝ լուսաբանելով և անդրադառնալով մշակութային, հասարակական, բիզնես, բժշկական, ժամանցային իրադարձություններին, ինչպես նաև, այնտեղ ապրող, արարող, իրենց հասարակական ու հայանպաստ գործունեությամբ աչքի ընկնող հայ անվանի մարդկանց կենսագրությանն ու գործունեությանը։
Ելակետ լրատվական՝ «Վստահելի տեղեկատվության Ձեր Ելակետը»: