Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հոկտեմբեր / 2020 : 12-01

Մոտ օրերս Իրանի փոխարտգործնախարարը կգա Երևան՝ քննարկելու համար իր հետ բերելով արցախյան հիմնահարցի կարգավորման իրենց «մշակած» նախագիծը

Մոտ օրերս Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաղչին կգա Երևան՝ քննարկելու համար իր հետ բերելով արցախյան հիմնահարցի կարգավորման իրենց «մշակած» նախագիծը:

Բաքվում այդ պլանի վերաբերյալ նրա արած հայտարարություններից, որոնք ներկայացրել են հենց իրանական լրատվամիջոցները, արդեն իսկ կարելի է կարծիք կազմել, թե որքանով կարելի է այն հավասարակշռված համարել՝ չհաշված նաև Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ նրա կողմից տրված գնահատականները:

Այսուհանդերձ, հարկ է, որպեսզի հենց այս պահից հաշվի առնենք երկու կարևոր հանգամանք և այս պատերազմի ողջ ընթացքում առաջնորդվենք այդ հաշվառմամբ:

1.Կարգավորման այդ փաթեթի, գործընթացում Իրանի դերակատարության հավակնությունների կապակցությամբ որևէ հակաիրանական տրամադրությունների գեներացում չպետք է թույլ տանք և պահպանենք գերզսպվածություն և գերզգուշություն. անգամ հարկ չեմ համարում պարզաբանելու, թե ինչու: Վստահ ենք, Երևանում գիտեն ինչպես հարգանքով ընդունել, լսել ու ճանապարհել մեր հարգելի հարևան երկրի բանագնացին:

2.Իրանական քաղաքականությունը երբեք միագիծ չի եղել և չէ: Պետք է հիշել ընդամենը, որ 1992թ. մայիսի 7-8 ին, երբ արդեն իրականացվում էր Շուշիի ազատգրման օպերացան,

Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը ԻԻՀ նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հրավերով գտնվում էին Թեհրանում՝ ԼՂ կարգավորման բանակցությունների համար: Ավելին. Շուշին Ադրբեջանի կողմից կորցնելու մասին լուրը Թեհրանի օդանավակայանում հյուրերին ճանապարհելիս անձամբ Ռաֆսանջանին է շատ զգուշավոր կերպով հայտնել Մամեդովին:

Հետևաբար՝ ռացիոնալություն և ոչ մի զգացմունքայնություն:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան

Դիտվել է 12877անգամ
Վերջին լուրեր