Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է չայցելել Արարատի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզեր

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին զգուշություն ցուցաբերել Հայաստանի տարածքով ուղևորվելիս:
ԱՄՆ դեսպանատունը հորդորել է դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին չայցելել Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր, չերթևեկել Տավուշի մարզի Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով՝ մինչև Վրաստանի հետ սահման։
Խորհուրդ են տվել նաև չայցելել Գեղարքունիքի մարզի Սևանա լճից արևելք, հարավ ու M10 մայրուղուց արևելք ընկած հատվածները։
«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական առճակատումները շարունակվում են: Մի ճանապարհորդեք դեպի Լեռնային Ղարաբաղ։ ԱՄՆ դեսպանատունը շարունակելու է հետևել անվտանգության իրավիճակին և անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն
Հետևեք տեղական լրատվամիջոցների ՝ թարմացումներին ծանոթ լինելու համար:
Խուսափեք մարդկանց բազմությունից:
Խուսափեք ցույցերից:
Տեղեկացրեք ձեր անվտանգության մասին ընկերներին և ընտանիքին:
Տեղեկացրեք ձեր շրջապատին»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։