29 / Հոկտեմբեր / 2020 : 19-21

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է չայցելել Արարատի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզեր

 Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին զգուշություն ցուցաբերել Հայաստանի տարածքով ուղևորվելիս:

ԱՄՆ դեսպանատունը հորդորել է  դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին չայցելել Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր, չերթևեկել Տավուշի մարզի Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով՝ մինչև Վրաստանի հետ սահման։

Խորհուրդ են տվել նաև չայցելել Գեղարքունիքի մարզի Սևանա լճից արևելք, հարավ ու M10 մայրուղուց արևելք ընկած հատվածները։

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական առճակատումները շարունակվում են: Մի ճանապարհորդեք դեպի Լեռնային Ղարաբաղ։ ԱՄՆ դեսպանատունը շարունակելու է հետևել անվտանգության իրավիճակին և անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն

Հետևեք տեղական լրատվամիջոցների ՝ թարմացումներին ծանոթ լինելու համար:

Խուսափեք մարդկանց բազմությունից:

Խուսափեք ցույցերից:

Տեղեկացրեք ձեր անվտանգության մասին ընկերներին և ընտանիքին:

Տեղեկացրեք ձեր շրջապատին»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

Դիտվել է 249214անգամ
Վերջին լուրեր