Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հոկտեմբեր / 2020 : 20-42

Մակրոնը հայտարարել անվտանգության ուժեղացման մասին

Ահաբեկչական հարձակումից ժամեր անց Էմանուել Մակրոնը այցելել է Նիցցա և ուղերձով դիմել Ֆրանսիայի ժողովրդին։

«Մեզ վրա հարձակվում են հերթական անգամ, քանի որ մենք ունենք արժեքներ, մենք սիրում ենք ազատությունը, մեր հողի վրա մենք կարող են ազատ դավանել՝ չընկրկելով ահի առջև։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մենք չենք զիջի։

Առավոտյան մենք որոշել ենք ավելացնել ժամապահների և ոստիկանների ներկայությունը ամբողջ Ֆրանսիայում՝ դիմակայելու ահաբեկչական սպառնալիքին։

Առաջիկա ժամերին կմոբիլիզացվեն ավելի մեծ թվով զինվորականներ, նրանց թիվը 3000-ից կհասցվի 7000-ի։ Մենք կպաշտպանենք դավանանքի բոլոր վայրերը, մասնավորապես եկեղեցիները, որպեսզի սրբերի տոնն անցնի, ինչպես հարկն է։ Մենք նաև արձակուրդներից հետո կպաշտպանենք մեր դպրոցները։ Ուզում եմ մեր բոլոր հայրենակիցներին, անկախ կրոնից, ասել, որ նման պահերին մենք պետք է միավորվենք»,- ասել է Էմանուել Մակրոնը։

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտնել էր, որ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 30-ին Ազգային պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ահաբեկիչը  Նոտր-Դամ եկեղեցու մոտ դանակով հարձակվել է մարդկանց վրա՝ սպանելով 2 կնոջ և 1 տղամարդու՝ գլխատելով կանացից մեկին: Հարձակվողին ձերբակալել են։

Եվս մեկ հարձակում է տեղի ունեցել Ավինյոն քաղաքում։ Դանակով զինված տղամարդը տեղի ժամանակով առավոտյան` ժամը 11-ի սահմաններում, գոռացել է Ալահու աքբար և սպառնացել անցորդներին։ Ոստիկանները կրակ են բացել և սպանել հարձակվողին։

Նույն ժամանակահատվածում մեկ այլ հարձակում էլ տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Սուր գործիքով զինված տղամարդը հարձակվել է Ֆրանսիայի հյուպատոսարանի վրա՝ վիրավորելով անվտանգության աշխատակին։ Վերջինս թեթև վնասվածքներ է ստացել։ Ոստիկանությունը ձերբակալել է չարագործին։

Դիտվել է 32160անգամ
Վերջին լուրեր