30 / Հոկտեմբեր / 2020 : 22-13

ԱՄՆ-ն փաստում է՝ Ադրբեջանը վարանում է համաձայնվել առանց նախապայմանների հրադադարին

 

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը հայտարարել է, որ Ադրբեջանն է վարանում համաձայնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առանց նախապայմանների հրադադար հաստատելուն: Այս մասին Ռոբերտ Օ՛Բրայենն ասել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Երկու կողմերը պետք է հրադադարը պահպանեն, բայց սա հատկապես վերաբերվում է  Ադրբեջանին, որն այսօր բավականին վարանում է առանց նախապայմանների հրադադարի հաստատմանը համաձայնվել»,- ասել է Օ՛Բրայենը:

Դիտվել է 50920անգամ
Վերջին լուրեր