31 / Հոկտեմբեր / 2020 : 15-35

Ավստրալացի լրագրողը պարզել է՝ որտեղ է նկարահանվել ադրբեջանական կողմի՝ հայ զինծառայողների դիերը ցուցադրող տեսանյութը

Ավստրալացի լրագրող, բաց աղբյուրների հիման վրա հետախուզական ուսումնասիրությունների գծով մասնագիտացած Բենջամին Սթրիքն ուսումնասիրել է ադրբեջանական սոցմեդիայի տիրույթում հրապարակված տեսանյութը, որում ներկայացված են հայ զինծառայողների դիերը: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Լրագրողը, ուսումնասիրելով մեկ շարքով պառկեցված դիերի կադրերը, կարողացե է պարզել տեղանքը. խոսքը Կովսականի (Զանգելան) մասին է:

«Տեսանյութը, որում ցուցադրվում են դիերը, որոշները ձեռնաշղթաներով, մյուսներն էլ մերկը, արվել է Զանգելանում, Ղարաբաղ: Արբանյակից արված լուսանկարը (ամսաթիվը 24/10/2020) ցույց է տալիս այն հատվածը, որտեղ տեսանյութում ցուցադրվում են դիերը»,-իր թվիթերյան էջում գրել է Սթրիքը:

Ավելի վաղ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան էջում հայտնել էր, որ սոցիալական մեդիայի ադրբեջանական տիրույթում հրապարակվել է նոր տեսանյութ, որում ցուցադրվում են սպանված 19 հայ զինծառայողների դիերը:

ՄԻՊ-ը նշել էր, որ նրանցից ոմանք շղթայված ձեռքերով են և մերկ:

 

Առնչվող հրապարակումը

Առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը. Արցախի ՄԻՊ 

Դիտվել է 594841անգամ
Վերջին լուրեր