02 / Նոյեմբեր / 2020 : 08-22

Բայդենը չեղարկել է Տեխասում նախընտրական հանրահավաքը, երբ նրա ավտոբուսը շրջապատել են Թրամփի կողմնակիցները

Շաբաթ երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել իր կողմնակիցների գործողություններին, որոնք շրջափակել էին Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի եւ նրա նախընտրական թիմի ավտոբուսը, որն ուղեւորվում էր Տեխաս հանրահավաքի մասնակցության համար, հաղորդում է CNN-ը:

Բայդենի նախընտրական արշավը բնութագրել է տեղի ունեցածը՝ որպես ավտոբուսի շարժումը դանդաղեցնելու եւ ճանապարհից դուրս բերելու փորձ:

Արդյունքում Տեխասում հանրահավաքը չեղարկվել է:

Ավելի ուշ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է տեղի ունեցածի տեսանյութը՝ մեկնաբանելով այն հետեւյալ կերպ. «Ես սիրում եմ Տեխասը»:

Բայդենի մամուլի քարտուղար Բիլ Ռուսոն արձագանքել է ԱՄՆ նախագահի գրառմանը՝ հայտարարելով, որ Թրամփի քարոզարշավը նախապատրաստված չէր, որ տեղափոխի մարդկանց, որոնք այնուհետեւ մասնակցել են Փենսիլվանիայի օդանավակայանում հանրահավաքին, ինչը հանգեցրել է քաոսային իրավիճակը, երբ Թրամփի կողմնակիցները քայլել են ճանապարհով դեպի մեքենաները, որոնք կայանված էին հանրահավաքի անցկացման վայրից մի քանի մղոն հեռավորության վրա:

Դիտվել է 38123անգամ
Վերջին լուրեր