02 / Նոյեմբեր / 2020 : 10-26

Սպասվում են բարդ ընտրություններ, ցնցումներ և հետցնցումներ․ Սուրեն Սարգսյանը՝ վաղն ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների մասին

Վաղը ամերիկացիները կնախանշեն իրենց պետության և համաշխարհային քաղաքականության ուղենիշը հաջորդող 4 տարիների համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով․

«Կանխատեսում չեմ անում, բայց համարյա վստահ եմ, թե ով է հաղթելու պատմականորեն այս ծանրագույն պայքարում: Հիմա միայն կնշեմ, որ Բայդենը միջինը 8.5%-ով ավելի բարձր վարկանիշ ունի: Ընտրահամակարգի առանձահատկությունը հաշվի առնելով, «Popular vote»-ի և «Electoral College»-ի միջև տարբերություն կարող է լինել և նախնական թվերը կարող են չարտահայտել վերջնական արդյունքը (տես` 2016թ. օրինակը): Միաժամանակ, 2020թ. առաջին 6 ամիսների իրավիճակում Թրամփին հաղթանակն ավելի հեշտ կտրվեր, սակայն այսօր իրավիճակ է փոխվել: Ամերիկացիներն էլ փոփոխություններ են ուզում:
Ինչևէ, սպասվում են բարդ ընտրություններ, քաղաքական ցնցումներ և հետցնցումներ»:

Դիտվել է 16739անգամ
Վերջին լուրեր