02 / Նոյեմբեր / 2020 : 11-39

Ինչո՞ւ արևմտյան տերությունները Թուրքիային դուրս չեն շպրտում ՆԱՏՕ-ից․ իսպանացի պատգամավոր

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինառիտուն եվրոպացի խորհրդարանականներից և լրագրողներից կազմված խմբի հետ գտնվում է Հայաստանում։ Նա թվիթերյան իր էջում տեղեկացրել էր, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու համար։

«Արգելված զինատեսակ է օգտագործվում, իսկ աշխարհը լռում է։ Ինչո՞ւ արևմտյան տերությունները Թուրքիային դուրս չեն շպրտում ՆԱՏՕ-ից»,- գրել է նա՝ գրառմանը կցելով տեսանյութ, որում մի հայ ծերունի ՆԱՏՕ-ից Թուրքիային վռնդելու կոչ է անում։

Դիտվել է 11251անգամ
Վերջին լուրեր