«Տղե՛րք, շարժվե՛ք տեղներիցդ». Բժիշկ Ալեքս Գևորգյանի կոչն ուղղված իր գործընկերներին
«Այնտեղ, որտեղ ես գտնվել եմ, գիշեր-ցերեկ մի խումբ բժիշկներ բժշկական օգնություն են ցուցաբերում մեր վիրավորված զինծառայողներին»,- հայտնում է բժիշկ Ալեքս Գևորգյանը:
Ըստ նրա՝ վիրավորումները շատ բարդ և ծանր են, արագ կողմնորոշվելու և օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն կա.
«Ցավոք սրտի լինում են վնասվածքներ, որ կյանքի հետ անհամատեղելի են»:
Բժիշկ Ալեքս Գևորգյանի փոխանցմամբ՝ որոշ բժիշկներ սեպտեմբերի 27-ից, իսկ որոշները՝ հոկտեմբերի 1-ից, 24 ժամյա ռեժիմով աշխատում են առաջնագծում.
«Տղե՛րք էդպես չի լինի, նրանք չունեն փոխարինողներ: Խոսքս ուղղում եմ իմ բոլոր կոլեգաներին. մենք ունենք մեծ անհրաժեշտություն վնասվածքաբանների, ընդհանուր վիրաբույժների, թոքային վիրաբույժների, միկրովիրաբույժների, պլաստիկ վիրաբույժների, անոթային վիրաբույժների, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների, այրվածքաբանների, ռենտգենոլոգների, սոնոգրաֆիստների, տղե՛րք, շարժվե՛ք տեղներիցդ, չե՛ք կարող էդտեղ նստել, պետք է առաջնագծում լինեք»:
Աղբյուրը՝ https://www.facebook.com/100000030259301/videos/5019935798017379
Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ: