06 / Մարտ / 2020 : 13-07

« Medifield» ամսագիրը` ԱՄՆ Գլենդել քաղաքի «Առողջապահության 10-րդ ամենամյա փառատոնին»

«Միասին կառուցենք առողջ գաղութներ» կարգախոսի ներքո Գլենդել քաղաքում տեղի ունեցավ   Առողջապահության 10-րդ ամենամյա փառատոնը։

Հայ-ամերիկյան բժշկական միության նախագահ Արմոնդ Քոթիկյանի փոխանցմամբ՝ Գլենդելի բժշկական փառատոնն   այս տարի աննախադեպ էր.

«Մոտ 8000 հիվանդ ենք ունեցել այս ժամանակաընթացքում: Փորձում ենք օգնել բոլոր դիմորդներին, ովքեր չունեն  ապահովագրություն՝ նպատակ ունենալով մեկ կտուրի տակ համախմբել նրանց»,- նշել է Արմոնդ Քոթիկյանը:

Միջոցառման  մասնակիցների շարքում էին նաև «MediField» հայ-ամերիկյան առաջին բժշկական ամսագրի ներկայացուցիչները: Ամսագրի առաքելությունն է նպաստել բժիշկների փորձի փոխանակմանը, հանրայնացնել բժշկության ոլորտի գիտական նվաճումներն ու հիվանդությունների բուժման նորանոր մոտեցումներն ու եղանակները, բարձրաձայնել պրակտիկ բժշկությանն առնչվող տարբեր հիմնախնդիրները և մի շարք այլ կարևոր հարցեր:

«ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում հայ բժիշկների ու  ոլորտի այլ մասնագետների կատարած գործունեությունը հավուր պատշաճի գնահատելու և ներկայացնելու անհրաժեշտություն կա»-, նշեց ամսագրի հիմնադիր Հայկ Մարկոսյանը՝ հավելելով, որ ինքն ու իր թիմը եռանդագին լծված են իրենց առաքելությունը կատարելու գործում:

Նշենք, որ փառատոնի շրջանակներում իրականացվեցին անվճար բժշկական ծառայություններ, այդ թվում՝ արյան, շաքարի և  ճնշման ստուգումներ, ինչպես նաև ստոմատոլոգիական միջամտություններ,  աչքերի ու ականջների բուժզննում:     Բժշկական խորհրդատվության շրջանակներում անդրադարձ եղավ մամոգրաֆիային, այդ թվում՝ քաղցկեղի գիտակցման և կանխարգելման ընդհանուր հիմնահարցերին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Դիտվել է 20659անգամ
Վերջին լուրեր