02 / Ապրիլ / 2020 : 19-37

Փորձի փոխանակում՝ ամերիկահայ թոքաբաններ Արին Աբուլյանի և  Շանթ Շիրվանյանի մասնակցությամբ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, ՀՀ առողջության ազգային ինստիտուտը, Հայկական միջազգային բժշկական կոմիտեն և «Հայաստան» համահայկական հիմնադրամը համատեղ մեկնարկել են առցանց դասընթացների շարք:  Վեբինարներին մասնակցել են ՀՀ  և սփյուռքի առողջապահության ոլորտի այն ներկայացուցիչները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում են:

 Այս և հաջորդ տեսակապերի նպատակն է քննարկել կորոնավիրուսի կանխարգելման և բուժման ընթացակարգերը, ինչպես նաև՝ հատուկ դեպքերի համար բուժման հնարավոր մոտեցումները:

Նշենք, որ «Կրիտիկական խնամք» թեմայով զրույցը վարել են ամերիկահայ թոքաբաններ Արին Աբուլյանը և Շանթ Շիրվանյանը: Ըստ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական էջի,  հեռավար հանդիպումն անցել է համագործակցային միջավայրում, որի ընթացքում Հայաստանից և սփյուռքից 30 մասնագետներ հնարավորություն ունեցան միմյանց հարցեր ուղղել և ձեռք բերել նոր փորձառություն՝ հիմնվելով իրենց գործընկերների փորձի վրա:

Author's cover photo
Ամսաթիվ 02 / Ապրիլ / 2020 : 19-37
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 6657անգամ
Վերջին լուրեր