02 / Նոյեմբեր / 2020 : 19-06

Ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը, որ պատերազմական այս օրերին տարբեր ծրագրերով իր մշտական աջակցությունն է բերում Հայոց բանակին, այսօր Դավիթ սարկավագին նվիրեց ավտոմեքենա (լուսանկարներ, տեսանյութ)

Հիշո՞ւմ եք, որ թշնամու ԱԹՍ-ի արկն ընկել էր Դավիթ սարկավագի մեքենայի վրա, բայց չէր պայթել, իսկ երկրորդ ԱԹՍ֊ն էլ ուղղակի հրաշքով իջել էր իր կողքը։

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի մշտական աջակից ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը, որ պատերազմական այս օրերին տարբեր ծրագրերով իր մշտական աջակցությունն է բերում Հայոց բանակին, այսօր Դավիթ սարկավագին նվիրեց ավտոմեքենա, որպեսզի գնդերեցը կարողանա լիարժեք իրագործել իր հոգևոր սպասավորությունը Հայոց բանակում:
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Տավուշի Թեմ

Դիտվել է 80914անգամ
Վերջին լուրեր