03 / Նոյեմբեր / 2020 : 09-26

Թուրքիայի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 98-ի

Թուրքիայի արեւմուտքում Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 98-ի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։

«Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 98 քաղաքացի։ Տուժած 994 քաղաքացիներից 847-ը հիվանդանոցներից դուրս է գրվել»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Բուժհաստատություններում է շարունակում մնալ շուրջ 147 մարդ։ Իզմիրում 5 ավերված եւ սաստիկ վնասված շենքերում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Դիտվել է 10067անգամ
Վերջին լուրեր