03 / Նոյեմբեր / 2020 : 10-01

«Պետք է միասնաբար դիմակայենք ատելությանն ու բռնությանը». Բայդենն արձագանքել է Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությանը

ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը Վիեննայում տեղի ունեցած հրաձգությունից հետո հայտարարել է ատելությանը և բռնությանը միասնաբար հակազդելու անհրաժեշտության մասին:

«Վիեննայի այսօրվա հրեշավոր ահաբեկչությունից հետո Ջիլը (Բայդենի կինը) և ես աղոթում ենք տուժածների և նրանց ընտանիքների համար։ Մենք բոլորս միասնաբար պետք է դիմակայենք ատելությանն ու բռնությանը»,- Twitter-ում գրել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով նվազագույնը 15 մարդ տուժել է, ևս երկուսը մահացել են։

Դիտվել է 8823անգամ
Վերջին լուրեր