03 / Նոյեմբեր / 2020 : 11-29

«Դաժան պատերազմի մեջ ենք»․ բժիշկ Տարոն Տոնոյանը կոչով դիմում է իր գործընկերներին

Բժիշկ Տարոն Տոնոյանն առաջնագծի վիրահատարաններում է պատերազմի հենց առաջին իսկ օրվանից:

«Արցախը ինձ համար հարազատ և ծանոթ միջավայր է, բայց, ցավոք սրտի, դաժան պատերազմի մեջ ենք: Ցավոք սրտի, կորուստներ ունենք, բայց պատերազմն այլ կերպ չի լինում»,- նշում է վիրաբույժ Տարոն Տոնոյանը:

Նրա խոսքով՝  ի պատիվ մեր տղաների, հրամանատարական կազմի, ռազմական բժիշկների՝ իրենք կարողանում են իրենց առջև դրված առաջադրանքը կատարել.

«Տղաները պատվով, ատամներով պահում են հայրենիքի սահմանները: Դիմանալ է պետք, անընդհատ համալրումներ են պետք: Համալրումներ են պետք ո՛չ միայն սահմաններում, այլև իմ դիտարկմամբ՝ առաջնակարգ լուրջ մասնագետների կարիք կա նաև հոսպիտալային օղակներում: Այնպես, որ պետք է կոչ անեմ իմ կոլեգաներին՝ տարբեր մասնագիտությունների գծով առաջատար մասնագետներին, գալ և հոսպիտալային օղակներում իրենց օգնությունը ցուցաբերել»:

Աղբյուրը՝ 

Author's cover photo
Ամսաթիվ 03 / Նոյեմբեր / 2020 : 11-29
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 23232անգամ
Վերջին լուրեր