Թուրքերի պահանջով Ադրբեջանի պաշտպանության նախարարը հեռացվել է հրամանատարությունից
Թուրքերը հրամանատարությունից հեռացրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարին՝ Ռուսաստանի Դաշնության հետ ունեցած կապերի պատճառով: Այս մասին հայտնում է Wargonzo նախագիծը` վկայակոչելով Ստամբուլում իր աղբյուրներին:
Ըստ Wargonzo-ի տվյալների՝ ԱՀ պաշտպանության նախարար Հասանովը փաստացի հեռացվել է զինված ուժերի հրամանատարությունից: Պատճառը նրա սերտ շփումներն էին ռուս գեներալների հետ:
Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Սանդիխովի հետ կապված սկանդալից հետո, թուրքական հատուկ ծառայությունները Ալիեւից պահանջել են ռուսական կրթություն ունեցող բոլոր գեներալներին հեռացնել մարտական գործողությունների կառավարումից: Ըստ Ստամբուլի Wargonzo- ի աղբյուրների՝ Ալիևը կատարել է պահանջները:
ԱՀ պաշտպանության նախարար Հասանովն այս պահին իրականում դեկորատիվ գործառույթ է կատարում և կորցրել է որոշումներ կայացնելու բոլոր մեխանիզմների հասանելիությունը: