Եվրոպան պատրաստվում է սահմանները փակել մինչև աշուն
Շենգենյան գոտու սահմանները կարող են փակվել նվազագույնը մինչև աշուն: Այս մասին արհմիությունների ղեկավարների հետ առցանց համաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ գրում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով BFM-ի սեփական աղբյուրին:
Երկրի ղեկավարի խոսքով՝ ինքը հոռետեսական է տրամադրված և խնդրում է պատրաստվել Եվրոպայի երկարատև մեկուսացմանը: Էմանուել Մակրոնը բացատրել է, որ նման միջոցների ստիպված կլինեն դիմել Եվրոպայի և աշխարհի տարբեր շրջանների համավարակի ընթացքի տարբերության պատճառով: