04 / Նոյեմբեր / 2020 : 10-54

«Մեր թվերը բարձր են, սակայն նրանք փորձում են կեղծել ընտրությունները»․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերյան գրառումով քննադատել է քվեարկության եղանակը. «Մեր թվերը բարձր են, սակայն նրանք փորձում են կեղծել ընտրությունները: Թույլ չենք տա, որ դա անեն: Ձայները չեն կարող գրանցվել ընտրատեղամասերի փակվելուց հետո»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի էին ունենում նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Դիտվել է 13326անգամ
Վերջին լուրեր