04 / Նոյեմբեր / 2020 : 12-34

 Թրամփը հայտնել է ընտրական գործընթացում կեղծիքների մասին՝ սպառնալով վիճարկել ընտրության արդյունքները

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհիմն հայտարարություն է արել այն մասին, որ նախագահական ընտրություններում կեղծիքներ են եղել և սա այն դեպքում, որ երկրում դեռևս շարունակվում է քվեարկության արդյունքների հաշվարկման գործընթացը, գրում է The Guardian պարբերականը։

«Սա կեղծիք է ամերիկյան հասարակության նկատմամբ։ Սա խայտառակություն է մեր երկրի համար»,- հայտարարել է նախագահը Սպիտակ տանը։ 

«Պատրաստվում էինք հաղթել այս ընտրություններում։ Եթե անկեղծ՝ մենք հաղթել ենք այս ընտրություններում»,- հավելել է Թրամփը։

Աղբյուրը մանրամասնում է, որ գործող նախագահը այս պահի դրությամբ դեռևս չի վերընտրվել, սակայն նա խոստացել է քվեարկության արդյունքների հարցով երկրի Գերագույն դատարան դիմել։

«ԱՄՆ Գերագույն դատարան ենք դիմելու։ Ցանկանում ենք, որ բոլոր քվեարկություններն ավարտվեն»,- նշել է նախագահը։

Հայտնի է, որ հիմնական նահանգներում շարունակվում է արդյունքների հաշվարկման գործընթացը, որ կարող է ևս մի քանի օր տևել։

ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 66,736,070 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (65,083,919)։

The Guardian-ի հրապարակած տվյալներով՝ Բայդենը նաև ստացել է ընտրիչի 236, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն:

Դիտվել է 12883անգամ
Վերջին լուրեր