04 / Նոյեմբեր / 2020 : 12-46

«Մենք հաղթել ենք»․ Թրամփն կոչ է արել պատրաստվել հաղթանակը տոնելուն

Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր կողմնակիցներին կոչ է արել պատրաստվել ընտրություններում իրենց հաղթանակը տոնելուն:

Այս մասին Թրամփը հայտնել է կողմնակիցների հետ հանդիպմանը:

«Մենք պատրաստվում ենք մեծ տոնակատարության, մենք շահել ենք ամեն ինչ: Այսօրվա արդյունքները պարզապես ֆենոմենալ են: Բոլորը պետք է դուրս գան և տոնեն: Այսպիսի հիանալի քվեարկություն, այսպիսի հրաշալի արդյունք: Այս երկրի քաղաքացիները ցույց են տվել ընտրության մասնակցության ռեկորդային ցուցանիշ»,- նշել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրենք հաղթել ենք այնպիսի նահանգներում, որոնցում հաղթանակ չեն էլ ակնկալել:

«Մենք հաղթել ենք Օհայոում, Տեխասում: Մենք հաղթել ենք Ջորջիայում, մենք հաղթել ենք Հյուսիսային Կարոլինայում, մենք մեծ առավելությամբ հաղթել ենք Փենսիլվանիայում»,- ասել է Դոնալդ Թրամփը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահը հայտարարել է, որ իրենք արդեն իսկ հաղթել են այս ընտրություններում՝ նշելով, որ պատրաստ է ընտրությունների արդյունքների վիճարկմանը ԱՄՆ բարձր դատարանում, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

ԱՄՆ նախագահի ընտրություններում պայքարում են հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, գործող նախագահ Դոնալդ Թրամփը և դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը զբաղեցվում է 4 տարի ժամկետով:

Դիտվել է 13600անգամ
Վերջին լուրեր