Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Նոյեմբեր / 2020 : 14-34

Թեհրանը չի կարևորում թե ով կհաղթի ԱՄՆ ընտրություններում. Ռոհանի

Թեհրանին հետաքրքրում է ամերիկյան հաջորդ վարչակազմի քաղաքականությունը, այլ ոչ թե ընտրությունների հաղթողը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստի ժամանակ:

«Թեհրանի համար կարևոր է ամերիկյան հաջորդ վարչակազմի քաղաքականությունը, այլ ոչ թե այն, թե ով կհաղթի ԱՄՆ ընտրություններում: Մենք ցանկանում ենք, որ մեզ հարգեն, այլ ոչ թե պատժամիջոցների ենթարկեն»,-Ռոհանիի խոսքը մեջբերում է reuters.com-ը:

 

yelaket.am

 

 

Դիտվել է 9304անգամ
Վերջին լուրեր