04 / Նոյեմբեր / 2020 : 19-12

ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներին պետք է սպասել ուրբաթ օրը

ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներին պետք է սպասել ուրբաթ օրը: Այս կարծիքը չորեքշաբթի օրը հայտնեց CNN-ի մոսկովյան բյուրոյի նախկին ղեկավար, պրոֆեսոր Ջիլ Դուգերտին՝ «ՏԱՍՍ»-ում կայացած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ նվիրված ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին:

«Մենք չգիտենք և չենք իմանա արդյունքները մինչև ուրբաթ: Սա շատ լարված իրավիճակ է, քանի որ մարդիկ ուզում են իմանալ, թե ինչ է տեղի ունեցել», – ասել է նա:

Վերլուծաբանը նշել է, որ Վիսկոնսինի, Միչիգանի և Փենսիլվանիայի նման կարևոր նահանգների վերջնական տվյալները դեռ հայտնի չեն:

ՏԱՍՍ

Դիտվել է 20560անգամ
Վերջին լուրեր