04 / Նոյեմբեր / 2020 : 21-11

Բայդենի շտաբից հայտնել են Վիսկոնսին նահանգում հաղթանակ տանելու մասին
 

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի նախընտրական շտաբից հայտնել են, որ վերջինս հաղթանակ է տարել Վիսկոնսին նահանգում:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Fox News-ի տվյալներով՝ քվեաթերթիկների 95 տոկոսի մշակումից հետո պարզ է դարձել, որ Բայդենը ստացել է ընտրողների ձայների 49.6 տոկոսը, իսկ նրա մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփը՝ 48.9 տոկոսը:

Վիսկոնսինում տարած հաղթանակը թեկնածուին կապահովի 10 ընտրիչների ձայն: Հաղթանակ տանելու համար թեկնածուն պետք է հավաքի 270 ձայն: Վերջին տվյալներով՝ Բայդենը ստանում է 238 ձայն, Թրամփը՝ 213:

Դիտվել է 15717անգամ
Վերջին լուրեր