ԱՄՆ-ում քվեաթերթիկների հաշվարկը շարունակվում է․ Բայդենն առայժմ առաջ է Թրամփից

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը դեռ շարունակվում է։ Ըստ նախնական տվյալների՝ դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը հավակնում է ընտրիչների 264 ձայնի, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայնի, մինչդեռ հաղթանակ տանելու համար թեկնածուի օգտին պետք է քվեարկի 270 ընտրիչ։
Երկու թեկնածուն էլ հաղթել են այն նահանգներում, որոնք ավանդաբար քվեարկում են դեմոկրատների կամ հանրապետականների օգտին։ Ընտրությունների արդյունքները կորոշվի տատանվող նահանգներում։
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփն արդեն հաղթել է Օհայո, Տեխաս և Ֆլորիդա նահանգներում։ Այժմ վճռորոշ նշանակություն ունեն Արիզոնա, Ջորջիա և Փենսիլվանիա նահանգների տվյալները։
Մի շարք նահանգներում առայժմ չեն հաշվարկվել փոստով ուղարկված քվեաթերթիկները։