Ահաբեկչություն Վիեննայում․ Ձերբակալվածների թվում կան Թուրքիայից ներգաղթյալներ

Վիեննայում ահաբեկչական հարձակումից հետո ձերբակալվել է 14 մարդ։ Այս մասին հայտնել է Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը, փոխանցում է DW-ն։
Բոլոր ձերբակալվածները 18-ից մինչեւ 28 տարեկան ներգաղթյալներ են, որոնցից ոմանք Ավստրիայի քաղաքացիներ են։ Հետաքննություն է կատարվում՝ պարզելու նրանց մասնակցությունը ահաբեկչական կազմակերպությանը։
Վիեննայի ոստիկաանության ղեկավար Գերհարդ Պյուրստլը հավելել է, որ ձերբակալվածների թվում կան երկքաղաքացիություն ունեցող անձինք, այդ թվում՝ ծագումով Ռուսաստանի Դաշնությունից, Թուրքիայից, Բանգլադեշից եւ Հյուսիսային Մակեդոնիայից։