Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Նոյեմբեր / 2020 : 15-24

Բաքվին հայտնի է, որ իր զինվորները գործում են անմարդկայնորեն և պատերազմի բոլոր կանոններին հակառակ․ Մարկ Հենդրիքս

Հարցազրույց Մեխելեն քաղաքի քաղաքային խորհրդի անդամ, փաստաբան Մարկ Հենդրիքսի հետ.

1․ Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 27֊ին պատերազմական լայնածավալ գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ: Ադրբեջանը միանգամից փակել է ընդդիմադիր լրատվականներն ու դադարեցրել սոցցանցերի աշխատանքը։ Ինչպե՞ս եք գնահատում խոսքի ազատության նմանօրինակ սահմանափակումը, ինչո՞ւ է պաշտոնական Բաքուն նման քայլերի դիմել։

Մարկ Հենդրիքս - Բաքուն չի սիրում գործել բաց և լիարժեք թափանցիկ, նրանց զինվորները գործում են անմարդկային և պատերազմի բոլոր կանոններին հակառակ: Իհարկե, նշվածը նաև խոսքի ազատության անընդունելի սահմանափակում է, բայց նրանց դա չի հետաքրքրում:

2․ Ադրբեջանական ուժերը թիրախավորում են խաղաղ բնակչությանը և կիրառում են անթույլատրելի զինատեսակներ, մինչդեռ միջազգային կառույցները հիմնականում խաղաղության կոչեր են հնչեցնում և գործնական քայլեր չեն ձեռնարկում ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ինչպիսի՞ լուծում եք տեսնում Դուք, ինչո՞ւ է միջազգային հանրությունը լռում։

Մարկ Հենդրիքս – Սև ամպեր են կուտակվում: Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու են ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն այսքան հանգիստ, և ինչու չեն գործում և դատապարտում այս ագրեսիան: Միևնույն ժամանակ, Թուրքիան նույնպես ներգրավված է: Դա շահավետ է Էրդողանին, և գործում է իբրև շանթարգել իր ներքաղաքական ձախողումների համար:

Ինչ վերաբերում է քաղաքացիական թիրախներին, դա դեմ է ամեն կանոնի, և պետք է դատապարտվի, դրա դեմ պետք է պայքարել:

3․ Ադրբեջանի գործողությունների արդյունքում տուժել են նաև լրագրողներ։ Հաշվի առնելով, որ լրագրողների մեքենաները և արտահագուստը ունեն տարբերանշաններ ու շատ լավ երևում է, որ տվյալ մարդիկ լրագրողներ են` ի՞նչ եք կարծում արդյոք Ադրբեջանը միտումնավո՞ր է թիրախավորում նրանց։

Մարկ Հենդրիքս - Անընդունելի է, որ լրագրողները չեն կարողակում կատարել իրենց աշխատանքը լիակատար անկախության և անվտանգության պայմաններում, և որ նրանք նույնպես դառնում են թիրախ: Միջազգային հումանիտար օրենքը լիովին արգելում է նմանօրինակ գործողությունները: Վախենամ՝ Ադրբեջանը գիտակցաբար է թիրախավորում լրագրողներին:

4․ Բազմաթիվ ապացույցներ կան, որ Թուրքիան իր ռազմուժով գտնվում է Ադրբեջանում, ի՞նչ եք կարծում Թուրքիայի նման ներգրավվածությունն այս պատերազմում, արդյոք վտանգ չէ՞ Եվրոպայի համար։

Մարկ Հենդրիքս - Ինչպես արդեն նշեցի, սա Էրդողանի շեղող խուսանավումն է, ճիշտ այնպես, ինչպես Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հասցեին նրա ագրեսիվ խոսքերն են: Էրդողանը շատ խնդիրներ ունի Թուրքիայի ներսում և ցանկանում է շեղել դրանցից ուշադրությունը: Չեմ կարծում, որ դա վտանգ է Եվրոպայի համար, բայց կարծում եմ, որ Եվրախորհրդարանը պետք է որոշակի աշխատանք տանի Թուրքիայի ուղղությամբ:

5․ Պրն Հենդրիքս, այն մարդիկ, որոնք այցելում են Արցախ հայտնվում են Ադրբեջանի սև ուցակում և զրկվում են Ադրբեջան մուտքի իրավունքից, ի՞նչ կարծիք ունեք նմանօրինակ սև ցուցակի գոյության մասին։

Մարկ Հենդրիքս- Ադրբեջանի, այսպես կոչված, «սև ցուցակ»-ը, որում ես նույնպես կամ, ապացուցում է, որ նրանք չեն կարողանում քննադատություն ընդունել։ Ես, ափսոսում եմ նման ցուցակի գոյության համար, բայց, այնպես չէ, որ դրա պատճառով քունս չի տանում:

6․ Ձեր հարազատ Մեխելեն քաղաքում, թռուցիկներ էին բաժանել, որոնցում աղավաղված էին 1914֊1915 թվականների Հայոց ցեղաապանության փաստերը։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել քաղաքային իշխանությունների կողմից նմանօրինակ դեպքերը կանխարգելելու համար։

Մարկ Հենդրիքս- Իհարկե, դա բուռն զգացմունքների տեղիք տվեց: Ոստիկանությունը հետաքննություն է սկսում։ Ինքս բացահայտորեն դատապարտեցի այն տեղական մամուլում և տեղական հեռուստատեսությամբ, որին հետևեց նաև քաղաքապետը (և, իրոք, դա այժմ տեղի քաղաքային խորհրդի կողմից ընդունված դիրքորոշում է): Մեր քաղաքի հայկական մեծ համայնքի շատ անդամներ աշխատում են մեզ հետ միասին այս հետաքննության շրջանակում։ Նրանց ղեկավարները շատ ակտիվ արձագանքում են, պահպանում են երիտասարդների հանգստությունը, ինչը հանդարտեցնում է թեժ քաղաքական մթնոլորտը:

Մարկ Հենդրիքսը (° 1968), փաստաբան է, ֆլամանդական և Բենելյուքսի պառլամենտների նախկին անդամ (2009-2019թթ.) Եղել է Մեխելեն քաղաքի փոխքաղաքապետ (2013-2019թթ.) Ներկայումս ընդդիմության ղեկավարն է քաղաքային խորհրդում։

Դիտվել է 32048անգամ
Վերջին լուրեր